Jump to content

Էլզա Լաուլա Ռենբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլզա Լաուլա Ռենբերգ
 
Մասնագիտություն՝ reindeer herder և քաղաքական գործիչ
Ազգություն սաամներ
Ծննդյան օր նոյեմբերի 29, 1877(1877-11-29)
Ծննդավայր Storseleby
Վախճանի օր հուլիսի 22, 1931(1931-07-22) (53 տարեկան)
Վախճանի վայր Brønnøy Municipality, Նուռլան, Նորվեգիա
Թաղված Dolstad Church
Քաղաքացիություն  Նորվեգիա

Էլզա Լաուլա Ռենբերգ (շվեդ.՝ Elsa Laula Renberg, նոյեմբերի 29, 1877(1877-11-29), Storseleby - հուլիսի 22, 1931(1931-07-22), Brønnøy Municipality, Նուռլան, Նորվեգիա), սաամի հասարակական և քաղաքական գործիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1877 թվականի նոյեմբերի 29-ին եղջերվաբույծներ Լարս Թոմասոն Լաուլի և Քրիստինա Ժոզեֆինա Լարսդոթերի ընտանիքում։ Մեծացել է Դիկանես ավանի մոտակա տարածքում։ Ստոկհոլմում մանկաբարձուհու մասնագիտացում ստանալուց հետո վերադարձել է հայրենի ավան։

1908 թվականին ամուսնացել է եղջերվաբույծ Թոմաս Ռենբերգի հետ, որի հետ տեղափոխվել է Նորվեգիայի Նուռլան կոմսության Վեֆսն կոմունա։ Ունեցել են վեց երեխա։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1904 թվականին գրել և հրատարակել է «Infor lif eller död? Sanningsord i de Lappska förhållandena» (հայերեն՝ «Մենք բախվում ենք կյանքի՞, թե՞ մահվան. Ճշմարտության խոսքերը սաամական իրավիճակի մասին») շվեդերեն պարսավագիրը, ինչը նրան դարձրել է սաամի առաջին կինը, որը հրատարակել է սեփական ստեղծագործությունը[1]։ Երկում շոշափվել են սաամների համար արդիական կրթական, ձայնի իրավունքի, հողի տիրապետման հարցերը, ինչն արթնացրել է սաամական բնակչության քաղաքական և սոցիալական ակտիվությունը։

Էլզա Լաուլա Ռենբերգը նախաձեռնել է մեծ սաամական հանդիպում, որը տեղի է ունեցել Թրոնհեյմում 1917 թվականի փետրվարի 6-ին։ Այդ օրը ներկայումս նշվում է Սաամների միջազգային օրը։

Սաամի 19-րդ խորհրդաժողովը մեկնարկել է Էլզա Լաուլա Ռենբերգի ծննդյան օրը Սաամի դրոշի օր դարձնելու առաջարկով և հարց է ուղղվել սաամների ազգային խորհրդանիշների հարցերով զբաղվող կոմիտեին։ 2015 թվականի հունիսին կոմիտեն վերանայել է այդ հարցը (§18)` վճռելով. «Կոմիտեն որոշել է Սաամի խորհրդարանական խորհրդին և Սաամների միությանն առաջարկել Էլզա Լաուլա Ռենբերգի ծննդյան օրը նշանակել Սաամների դրոշի պաշտոնական օր։ Այդ կապակցությամբ կոմիտեն հարց կպատրաստի, որպեսզի որոշման առաջարկը ներկայացվի Սաամների միությանը և Սաամի խորհրդարանական խորհրդին»։ 2017 թվականի փետրվարի 11-ին գումարված Սաամի 21-րդ խորհրդաժողովում ընդունվել է որոշում, ըստ որի` Էլզա Լաուլա Ռենբերգի ծննդյան օրը` նոյեմբերի 29-ը, կնշվի Սաամների դրոշի պաշտոնական օրը։ 2017 թվականից սկսած` այդ օրը պետք է բարձրացվեն սաամի դրոշներ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Seurujärvi-Kari, Irja Ale jaskkot eatnigiella : alkuperäiskansaliikkeen ja saamen kielen merkitys saamelaisten identiteetille (Ph.D.). — University of Helsinki, 2012.
  2. «День рождения Эльзы Лаулы Ренберг как национальный День саамского флага». Sámiráđđi. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 3-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլզա Լաուլա Ռենբերգ» հոդվածին։